Հայերեն   English   Русский  

Իրանական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որևէ դեպքում չի փոխվել ու չի փոխվելու. Վարդան Ոսկանյան


  
դիտումներ: 594

«Իրանական դիրքորոշումները Հայաստանի հետ սահմանվում են պետություն-պետություն մակարդակով, այլ ոչ թե՝ իշխանություն-իշխանություն մակարդակով: Իրանական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որևէ դեպքում չի փոխվել ու չի փոխվելու »:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հայաստանն Իրանի հյուսիսի անվտանգությունն ապահովող, Հարավային Կովկասում իրանական շահերն ապահովող կարևորագույն պետություն է և սա գիտակցում է Իրանի ցանկացած վարչակարգ՝ անկախ Հայաստանում եղած իշխանությունից»:

Բնականաբար, Իրանը նույնպես Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի: Նա ապահովումէ ցամաքային ելք Մերձավոր Արևելք և Պարսից ծոցի տարածաշրջան:

Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի ու Իրանի նախագահի միջև տեղի ունեցած հարցազրույցին, իրանագետը հայտնեց, որ իրանական պաշտոնական աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանը կրկին վստահեցրել է, որ որևէ կերպ չի մասնակցել ու մասնակցելու Իրանի հանդեպ թշնակաման որևէ գործողության:

«Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը որևէ կերպ չի փոխվել: Կարծում եմ՝ նոր գիծ կարելի է առաջ տանել, ՀՀ վարչապետի ունեցած հեղինակությունը ժամանակն է և կարելի է օգտագործել սփյուռքից միջոցներ հրապուրելու՝ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի իրականացման համար»,- ասաց Ոսկանյանը:

Իրանագետի ընդգծեց՝ վարչապետի՝ սփյուռքում ունեցած հեղինակությունը պետք է օգտագործել Սփյուռքից միջոցներ ներգրավվելու համար` Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի իրականացման համար, որը Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու ծրագիր է։

«Մենք այս ծրագիրը պետք է իրականացնենք ամեն գնով, որ դուրս գանք փակուղային վիճակում գտնվող երկրի ստերեոտիպից։ Մենք պետք է իրականացնենք նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը, Մեղրիի ՀԷԿ-ը։ Կարևորը նաև գազային ոլորտում Իրանի հետ աշխատելու հեռանկարներն են, գազի տարանցումն է, Մեղրու ազատ տնտեսական գոտու աշխատանքն է»,- նշեց Վարդան Ոսկանյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: