AFP գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված «Բաց հասարակություն» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը Հունգարիայում: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվել է, որոշումը կայացվել է հունգարական իշխանությունների «ռեպրեսիվ» քաղաքականության ֆոնի վրա:
Ավելի վաղ համաշխարհային լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան հրաժարվել է ուսումնասիրել Ջորջ Սորոսի միջամտությունը երկրի քաղաքականության մեջ: