Հայերեն   English   Русский  

Անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի ու քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 404

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունում ներկայացրեց նոր նախարարին:

Նախարարությունը լքելիս նա պատասծանեց լրագրողների հարցերին:

«Ազատության» թղթակցի այն հարցին, թե ինչու Կառավարության հիմնական կազմը երիտասարդ. վարչապետն արձագանքեց.«Իմ մասին էլ են ասում՝ անփորձ, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում մեր երկրում: կարծում եմ՝ Կառավարության կազմը բալասավորված է և անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ և ոչ թե կյանքի և քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական է, այլ քաղաքական գործունեություն է: Ես համոզված եմ, որ Կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե առանձին նախարարների և պաշտոնյաների արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն, դրանք արագ կլուծվեն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: