Պաղեստինը ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին
դիտումներ: 401
«Ետ է կանչվել Վաշինգթոնում դեսպան և Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաքելության ղեկավար Հուսամ Զոմլոտը», - նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաղեստինյան ազգային խորհուրդը հանձնարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին երկու օրվա ընթացքում ետ կանչել Իսրայելի ճանաչումը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի էր ունեցել ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողությունը:
Այս իրադարձության կապակցությամբ պաղեստինցիները բողոքի ակցիա էին կազմակերպել Գազայի հատվածի սահմանին, որոնց ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ: