Քլոե Քարդաշյանը ներել է Տրիստան Թոմփսոնին
TMZ պորտալի փոխանցմամբ՝ Քլոեին բասկետբոլի մրցաշարի ընթացքում են նկատել, որին մասնակցել է Տրիստան Թոմփսոնը:
Այնուհետև նորաթուխ ծնողները ուղևորվել են Քլիվլենդի ռեստորաններից մեկը, որտեղ նրանց միացել են ընկերները:
«Նրանք կրկին միասին են, թեև Քլոեի հարազատներից որևէ մեկը հավանության չի արժանացնում նրա այդ քայլը», - հայտնել է աղբյուրը:
Սակայն չնայած Տրիստանի դավաճանություններին և նրանից բաժանվելու հարազատների խնդրանքին՝ Քլոեն որոշել է ներել դստեր հորը:
Դստեր լույս աշխարհ գալուց բառացիորեն օրեր առաջ Տրիստանի մասնակացությամբ երկու տարբեր կանանց հետ միասին տեսանյութ էր հայտնվել համացանցում, իսկ այդ հանգամանքն այնքան էր վրդովեցրել Քլոեին, որ հանգեցրել էր անգամ վաղաժամկետ ծննդաբերության: