Տիգրան Կիրակոսյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է՝ Հայաստանը ներկայացնող սամբիստները կրկին հաստատեցին հայկական սամբոյի բարձր կարգը՝ նվաճելով 6 մեդալ:
ՀՀ լավագույն մարզիկներից վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում:
Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, կրկին վանաձորցի, Արսեն Ղազարյանը արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:
Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52կգ-Գյումրի/, Մխիթար Մխիթարյանը /57 կգ, Սպիտակ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ, Եղվարդ/, Դավիթ Պետրոսյանը /82կգ, Արցախ/ նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ:
Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա վեց մեդալով. մեկ ոսկի, հինգ բրոնզ:
Հավելենք, որ Տիգրանը, Վաչիկը և Դավիթը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: