Հայերեն   English   Русский  

Իրանում սնկից թունավորման պատճառով 11 զոհ և 800 տուժած կա


  
դիտումներ: 785

Իրանում սնկից թունավորումների հետևանքով 11 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 800-ը` տուժել: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի քան 200 մարդ հոսպիտալացվել է: Հաղորդվել է, որ սնկից նման թունավորման դեպքում արդյունավետ բուժում գոյություն չունի և շատ տուժածներ լյարդի փոխպատվաստման կարիք ունեն:

Տարածված հաղորդագրության համաձայն` հիմնականում տուժել են այն մարդիկ, որոնք Իրանի հյուսիսում գտնվող լեռներում վայրի սնկեր են հավաքել:

Իշխանությունները հստակեցնում են, որ թունավոր սնկերը շատ նման են եղել ուտելի սնկերին և հենց այդ պատճառով է, որ տեղի բնակիչները չեն կարողացել դրանք տարբերել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սնկից թունավորումների պատճառով տուժածների թիվը 72-ի է հասել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: