Չնայած Տրիստան Թոմփսոնի դավաճանություններին` Քլոե Քարդաշյանը ցանկանում է ամուսնանալ նրա հետ
«Օրեցօր նա ավելի երջանիկ տեսք ունի», - հայտնել է աղբյուրը:
Քլոեն ոչ միայն ներել է անհավատարիմ ընկերոջը, որի պատճառով մնացել է Քլիվլենդում (որտեղ նա հանդես է գալիս «Քլիվլենդ Կավալիերս» բասկետբոլի թիմում) և կարծես Լոս Անջելես վերադառնալու մտադրություն չունի, այլ նաև անգամ պատրաստ է ամուսնանալ Տրիստանի հետ:
«Նա ցանկանում է, որպեսզի ընտանիքը միասին լինի: Քլոեն ցանկանում է ամուսնանալ Տրիստանի հետ, սակայն հարսանիքի մասին լուրջ քննարկումներ նրանք դեռևս չեն ունեցել: Քլոեն խոսում է նրա հետ ապագայի մասին և կարծում է, որ իրենք կարող են ամեն ինչ հարթել և միասին ապրել», - հայտնել է հեռուստաաստղին մոտ կանգնած աղբյուրը:
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Տրիստանը հասկացել է, որ իր վարքը անընդունելի է և այժմ փորձում է կարգավորել հարաբերությունները դստեր մոր հետ: Եվ եթե դստեր լույս աշխարհ գալուց հետո նա միայն տեսակցության էր գնում երեխային ու մորը, ապա այժմ արդեն Տրիտանը, Քլոեն և Թրուն միասին են ապրում:
Ու թեև Քլոեի ընտանիքի անդամները դեմ են Տրիստանին ներելու որոշմանը, սակայն այն ամեն կերպ փորձում են աջակցել նրան:
«Քլոեին չի հետաքրքրում, թե ով, ինչ է մտածում: Նա շատ երջանիկ է և նրան դուր է գալիս մայրիկ լինելը», - եզրափակել է աղբյուրը: