Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկելը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 503

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ մի շարք եվրոպական ընկերություններ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով ստիպված կլինեն դադաեցնել իրենց գործունեությունը Իրանում: Գրում է Russian.rt.com-ը:

«Պատժամիջոցները, հավանաբար, կարող են հանգեցնել նրան, որ որոշ եվրոպական ընկերություններ ստիպված կլինեն հեռանալ Իրանից», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը:

Մայիսի 8-ին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համընդհանուր համապարփայ գործողությունների պլանից:

Ավելի ուշ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման համար 90-180 օր կպահանջվի:

Եվրամիությունը խոստացել էր միջոցներ ձեռնարկել իր ընկերությունները ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների հետևանքներից պաշտպանելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: