Հայերեն   English   Русский  

Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարներին «փտած խնձորներ» է անվանել


  
դիտումներ: 499

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատություններ է հնչեցրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավարության հասցեին: Գրում է Gazeta.ru-ն:

«ՀԴԲ-ն ֆանտաստիկ կազմակերպություն է, բայց պարզվեց, որ նրա ղեկավարությունից որոշ մարդիկ փտած խնձոր են: ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին էր նրանցից մեկն էր», - ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ ինքը ծառայություն» է մատուցել երկրին, երբ Կոմիին հեռացրել է գերատեսչության ղեկավարի պաշտոնից:

Ավելի վաղ Թրամփը վրդովվել էր «ռուսական խնդրի» վերաբերյալ ՀԴԲ-ի լռության պատճառով:

Նա նաև հայտարարել է, որ ասել է, որ ՀԴԲ-ն 2016 թ. իր նախընտրական շտաբում լրտես է ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: