Հայերեն   English   Русский  

Պոմպեոն Լավրովի հետ զրույցի ընթացքում պայման է առաջադրել ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման համար


  
դիտումներ: 445

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունները և դրանց բարելավման ուղիները: Այդ մասին նշվել է Սպիտակ տան կայքում: Գրում է Russian.rt.com-ը:

Գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարելավելու նպատակով ռուսական իշխանությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն կուտակված մտահոգությունների լուծման համար:

«Նրանք (Պոմպեոն և Լավրովը) քննարկել առկա հիմնախնդիրները և հարցերը, որոնք առնչվում են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը: Պետքարտուղար Պոմպեոն հաստատել է, որ, թեև Միացյալ Նահանգները ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա կլինի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ցուցադրի, որ պատրաստ է հստակ քայլեր ձեռնարկել ուղղված այն հարցերի կարգավորմանը, որոնք մտահոգում են մեզ, այդ թվում Միացյալ Նահանգների ներքին գործերին միջամտությունը», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո դա առաջին հեռախոսազրույցն է եղել Լավրովի հետ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտնել էր, որ Պոմպեոյի և Լավրովի հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: