Հայերեն   English   Русский  

​Իտալացի տղամարդը դատապարտվել է երկաթուղային կայարանում սելֆի անելու համար:


  
դիտումներ: 565

Կանադացի մի կին զբոսաշրջիկի Իտալիայում հարվածել է գնացքը, որի արդյունքում կտրվել է կնոջ ոտքը, իսկ իտալացի տղամարդը դատապարտվել է այդ պահին երկաթուղային կայարանում սելֆի անելու համար:

Նկարում երիտասարդը V հաղթանակի նշանն է ցույց տալիս, իսկ նրա հետևում բժիշկները փորձում են օգնություն ցույց տալ տուժած կնոջը, որը տառապում է գետնին:

Այդ տեսարանը ֆիքսել է տեղական լրատվամիջոցներից մեկը, ինչը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել:

Իտալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ, սակայն եզրակացրել է, որ երիտասարդը չի կատարել որևէ հանցագործություն:

Նրան հրահանգել են հեռացնել նկարը հեռախոսից, որից հետո վերջինս բաց է թողնվել:

Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսում գտնվող Պիացենզայի երկաթուղային կայարանում:

«Մենք ունենք խնդիր, մենք ամբողջովին կորցրել ենք էթիկայի զգացողությունը»,- ասել է «Liberta» թերթի լուսանկարիչ Ջորջիո Լամբրին դեպքի առիթով: Նա գրել է նաև հոդված, որի վերնագիրն է «Սելֆի ողբերգության առջև»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: