Հայերեն   English   Русский  

​Իրանը հայտարարել է ուրանի հարստացման մտադրության մասին


  
դիտումներ: 4837

Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքների մեկնարկի մասին՝ հաշվի առնելով հնարավորությունը, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի գործունեությունը կարող է դադարեցվել: Այս մասին պաշտոնապես տեղեկացվել է նաև Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Խոմենեին հայտարարել է, որ իրենց երկիրը չիկարող միաժամանակ ,պատժամիջոցների ենթարկվել, հրաժարվել իր միջուկային ծրագրից և հետևել միջուկային համաձայնագրով նախատեսված սահմանափակումներինե:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս է եկել համաձայնագրից: Համաձայնագրի կողմ հանդիսացող եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմաինաին հակված են համաձայնագիրը պահպանելուն, սակայն դեռևս լուծում չեն գտել խնդրին, թե ինչպես ապահովագրեն Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերություններին ամերիկյան պատժամիջոցներից:

2015-ին մի կողմից Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքված համաձայնագրով Իրանը միջազգային վերահսկողության ներքո կարող էր ցածր հզորությամբ ուրան հասրտացնել խաղաղ նպատակներով՝ էլեկտրաէներգիա ստանալու համար: Այժմ, փաստորեն, Իրանը քայլեր կարող է ձեռնարկել նաև մաքուր ուրան հարստացնելու և միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ:

,Եթե մենք սովորական ռեժիմով աշխատեինք, մեզ 6-7 տարի պետք կլիներ այդ աշխատանքների իրականացման համար: Սակայն այժմ մենք կարող ենք մի քանի շաբաթում կամ ամսում այդ աշխատանքներն ավարտին հասցնելե,- ասել է Իրանի Միջուկային գործակալության ղեկավար Ալի Ակբար Սալեհին:

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ անգամ այս պարագայում Իրանը չի խախտում 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը: Իսկ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ 2015-ից ի վեր Իրանը լիովին կատարել է միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Միջազգային վերլուծաբանների կարծիքով՝ իր այս հայտարարությամբ Թեհրանը ուղերձ է հղում համաձայնագրի մյուս կողմերին, որ ունի նաև այլընտրանքային ծրագիր, եթե միջուկային համաձայնագիրը չեղարկվի: Ճիշտ է, եվրոպական երկրները փորձում են փրկել համաձայնագիրը, սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ: Միջազգային մի շարք խոշոր ընկերություններ արդեն իսկ հրաժարվել են Իրանի հետ համագործակցությունից՝ վախենալով ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից; Վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի այս հայտարարությունն առավել կբարդացնի միջուկային համաձայնագիրը փրկելու հնարավորությունը:

Համաձայնագրի տապալման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում Իսրայելը: Այս երկիրն ի սկզբանե դեմ էր Իրանի հետ կնքավծ միջուկային համաձայնագրին: Իսկ այժմ, երբ Իրանը հայտարարել է ուրանի հարստացման մտադրության մասին, Իսրայելում դա դիտարկում են որպես անմիջական սպառնալիք իրենց երկրի անվտանգությանը: Այդ իսկ պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել Ֆրաբնսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ նրան ներկայացնելով ,ողջ ճշմարտությունը իրանական միջուկային ծրագրի մասինե: Նեթանյահուն հայտարարել է, որ Մակրոնից չի խնդրել հրաժարվել համաձայնագրից, քանի որ այն ի վերջո դադարելու է գործել՝ տնտեսական իրողություններով պայմանավորված: ,Վերջերս բացահայտված միջուկային արխիվն /ծանոթագրություն.իսրայելական կողմի պնդմամբ՝ իրենց հետախուզության կողմից բացահայտված փաստաթղթեր /ապացույցն է այն բանի, որ Իրանը ստել է ողջ աշխարհին միջուկային զենք ստեղծելու իր ծրագրի մասին:Կարծում եմ՝ ժամանակն է, որ առավելագույն ճնշում գործադրվի Իրանի վրաե,- ասել է Նեյթանյահուն, որը նախապես նաև հայտարարել էր, որ Իսրայելը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: