Արցախն այն հողն է, որտեղ հայեր միշտ եղել են. Սոլովյովը` քաղաքագետ Կովտունին. Տեսանյութ
«Այսինքն` դուք դե՞մ եք Արցախին: Տեղյակ եք, որ Արցախն այն հողն է, որտեղ միշտ հայեր եղել են: Նույնիսկ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակներ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայեր միշտ եղել են: Ղարաբաղյան խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու միակ ճանապարհը` Արցախի բոլոր հայերին ոչնչացնելն է, ինչին մարդկությունը չի դիմի», - հայտարարել է Վլադիմիր Սոլովյովն` ի պատասխան Վյաչեսլավ Կովտունի հայտարարության:
Ռուս հեռուստահաղորդավարը հավելել է նաև, որ Արցախում ապրել են մարդիկ, որոնք աշխատել են որպես ուսուցիչ, հող են մշակել, այնուհետև Խորհրդային Միության ղեկավարության մեղքով պատերազմ է սկսվել: Այդ ժամանակ Արցախի ժողովուրդը ստիպված է եղել ոտքի կանգնել և պաշտպանել իրենց: