Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Քառօրյա այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան բուհի ղեկավարության, համալսարանի գործունեությունը համակարգող ՊՆ համապատասխան վարչությունների, ֆակուլտետներիև ամբիոնների պետերի, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ինչպես նաև շրջանավարտների, սերժանտների, կուրսանտների, ունկնդիրների ներկայացուցիչների հետ: Փորձագետները կուսումնասիրեն նաև փաստաթղթերը, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը: Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի Հրամանատարության և ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը, «Իմպրովիզ» ՍՊԸ գիտական խորհրդատու, Ա.Խանփերյանցի անվ. ավիացիոնհամալսարանի նախկին ավագ դասախոս, տեխ.գիտ.թեկնածու Արամ Բաղիյանը, Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարգարիտա Պողոսյանը և Ռուս-հայկական համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող Միքայել Խաչատուրյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը:
Փորձագիտական խումբը համալսարան այցից հետո զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Համալսարանը, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվության վրա՝ թերությունների վերացման ծրագիր կկազմի:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը հավատարմագրման մասին որոշում կկայացնի՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի և բուհի բարելավման ծրագրի վրա: