Մերկելը «Մեծ յոթնյակի» մասին Թրամփի հայտարարությունները ճնշող է անվանել
դիտումներ: 459
Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` հղում կատարելով գերմանացի քաղաքական գործչին:
Նա Թրամփի հայտարարությունները նաև սթափեցնող է անվանել:
Ավելի վաղ Բունդեսթագում նշել էին, որ Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրյուդոյի «անազնիվ և թույլ» վարքագծի մասին թվիթերյան իր գրառումներով աղետ է կազմակերպել, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում տեղեկացրել էին G7 գագաթաժողովից հետո Թրամփի նկատմամբ վստահության կորստի մասին:
Հունիսի 10-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է չստորագրել «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: