Հայերեն   English   Русский  

Արսեն Բաբայանը հրաժարական է տվել. կփոխարինի Կնյազ Սարոյանը


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 630

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը կղեկավարի Կնյազ Սարոյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Բաբայանը:

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։

Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին, Կնյազ Սարոյանին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու»,- գրել է նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: