ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ. ուղիղ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՝ 96 կողմ արդյունքով:
Ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 91 կողմ քվեարկությամբ:
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 70 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ քվեարկությամբ:
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 94 կողմ քվեարկությամբ:
ԱԺ-ն ընդունեց նաև սահմանադրական օրենքի նախագծեր պարունակող օրենքի նախագծերի փաթեթներ, որը պետք է ընդունվեր պատգամավորների թվի առնվազն 3/5-րդով: