Վճռաբեկ դատարանը կալանքից ազատ արձակեց Սամվել Բաբայանին
դիտումներ: 985
Դատավորը բավարարեց պաշտպան Ավետիս Քալաշյանի ներկայացրած բողոքը:
Ազատ արձակվեցին նաև Իգլայի գործով անցնող Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին վարույթ էր ընդունել Սամվել Բաբայանի գործով վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ դատարան էր ներկայացվել «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։