Մեգան Մարքլը պատմել է արքայազն Հարրի հետ ամուսնական կյանքի մասին
«Հարրին աշխարհի լավագույն ամուսինն է», - հայտարարել է Մեգանը:
Արքայազն Հարիի կնոջ հետ հանդիպումից տպավորություններով կիսվել է միջոցառման ներկաներից մեկը, որին հաջողվել է զրուցել դքսուհու հետ:
«Մեգանն ուղղակի կատարյալ տեսք ուներ: Ես ապշած էի, թե որքան գեղեցիկ է նա իրականում: Ես հարցրեցի նրան ամուսնական կյանքի մասին, և նա ինձ պատասխանեց, որ ամեն ինչ հիասքանչ է: Ես նրան ասացի նաև, որ նա շատ գեղեցիկ էր իր հարսանեկան արարողության ընթացքում և Հարիի հետ ուղղակիորեն ստեղծված են միմյանց համար, իսկ Մեգանը շնորհակալություն հայտնեց նման ջերմ խոսքերի համար և նշեց, որ դրանք շատ մեծ նշանակություն ունեն», - լրատվամիջոցներին պատմել է 61-ամյա Շերոն Բրիսկոն: