Հայերեն   English   Русский  

​Մուհամեդ Սալահը կմասնակցի Ռուսաստանի դեմ խաղին


  
դիտումներ: 401

Եգիպտոսի աստղ Մուհամեդ Սալահը բաց է թողել Ուրուգվայի հավաքականի հետ հանդիպումը հավանաբար Ռուսաստանի հետ հանդիպմանը մասնակցելու համար:

Գլխավոր մարզիչ Կուպերը նշել է, որ հինգշաբթի տեղի ունեցած մարզումներից հետո Սալահի մասնակցությունը Եգիպտոսի առաջին խաղին կասկածի տակ է դրվել:

Չնայած այն հանգամանքին, որ «տարվա ֆուտբոլիստը» նախորդ խաղի ժամանակ պահեստայինների խմբում էր, մարզիչ Հեկտոր Կուպերը հայտարարել է, որ Սալահը 100 տոկոսով մասնակցելու է Եկատերինբուրգում կայանլիք խաղին:

Սալահը, որ այսօր դառնում է 26 տարեկան, այս ընթացքում ապաքինվում էր: Հիշեցնենք, որ նա անցյալ ամիս Չեմպիոնների լիգայի եզրափակչում ստացել էր ուսի վնասվածք: Այդ խաղում «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Լիվերպուլին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: