Հայերեն   English   Русский  

​Երեխայի բաժանումը ծնողից աղետալի արդյունք կարող է ունենալ


  
դիտումներ: 420

Ահա թե ինչ է տեղի ունենում երեխաների ներսում, երբ նրանց բաժանում են ծնողներից:

Նրանց օրգանիզմում առաջանում են մեծ թվով սթրեսի հորմոններ, ինչպիսիք են կորտիզոլը և ադրենալինը:

Այդ սթրեսային հորմոնները կարող են սպանել ուղեղի ինֆորմացիոն փոխանցման փոքրիկ բջիջները:

Ժամանակի ընթացքում սթրեսը կարող է սպանել նեյրոնները, հատկապես երիտասարդների մոտ, հանգեցնոլով թե հոգեբանական և թե ֆիզիկական վնասների:

Հարվարդի բժշկական դպրոցի մանկաբուժության պրոֆեսոր Չարլ Նելսոնի խոսքով արդյունքը կարող է նաև աղետալի լինել:

Երեխայի և ծնողների բաժանման վերաբերյալ այդ հետազոտությունը, արվում է մանկաբույժների, հոգեբանների եւ այլ առողջապահական փորձագետների կողմից, ովքեր խստորեն դեմ են Թրամփի վարչակազմի նոր սահմանային անցման քաղաքականությանը, որի համաձայն վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 2000 անչափահաս երեխաներ բաժանվել են իրենց ծնողներից:

Մանկաբուժության Ամերիկյան Ակադեմիան, Ամերիակայի Բժշկական քոլեջը և Ամերիկայի հոգեբուժական ասոցիացիան, որոնք ներկայացնում են ավելի քան 250,000 բժիշկներ Միացյալ Նահանգներում, հանդես են եկել հայտարարությամբ: Գրեթե 7,700 հոգեկան առողջության մասնագետներ եւ 142 կազմակերպություններ ստորագրել են միջնորդություն, որով կոչ են արել նախագահ Թրամփին վերջ տալ այդ քաղաքականությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: