Զինվորական շքերթի ժամանակ Ադրբեջանը նոր զինտեխնիկա կներկայացնի. նախարար
դիտումներ: 414
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, նախարարը հայտնել է, որ խոսքը երկար հեռահարության հրթիռահրետանային համակարգերի մասին է, որոնք կարող են ոչնչացնել թշնամու խորքային տարածքում գտնվող ցամաքային և օդային թիրախներ: Այլ մանրամասներ նախարարը չի տրամադրել:
Վերջինս հավելել է, որ մի քանի տարիների ընթացքում ամբողջությամբ թարմացվելու և արդիականացվելու են զինված ուժերի մարտական մեքենաներ, գնվել են նոր հրետանային համակարգեր: