Հայերեն   English   Русский  

​Աչքի վրա կատարած դաջվածքի պատճառով գրեթե մեկ տարի բուժվել է հիվանդանոցում


  
դիտումներ: 1545

Ամերիկացի ռեփեր Մեյսի` ակնախնձորի վրա արած դաջվածքի պատճառով գրեթե մեկ տարի պահանջվեց, որ բժիշկները կարողանան վերականգնել տեսողությունը:

Մեյսը մտադիր էր աչքն ամբողջությամբ դաջել սև գույնով: Սակայն,աջ աչքի միայն կեսը ներկելուց հետո ժամանակին կանգ առավ ու մեկ տարի հիվանդանոցում անցկացրեց` դրա հետևանքները վերացնելու համար:

Տևական բուժումից հետո նա իր ՖԲ-ում գրեց.»Դե ինչ ասեմ: ԶԼՄ-ները գրում են, որ ես կուրացել եմ, սակայն դա այդպես չէ: Ես երկար ժամանակ դեղորայք ընդունեցի ու, բարեբախտաբար դա ինձ օգնեց: Ես կարողանում եմ առաջվա պես տեսնել»:

Ի դեպ, շատ նահանգներում աչքի մեջ դաջվածք անելն արգելվում է:

Ու որքան էլ սարսափելի է այդ պրոցեսին նայելը, ասում են, որ պացիենտը ցավ չի զգում, քանի որ ակնախնձորի վրա նյարդային վերջույթներ չկան: Եվ այդուհանդերձ, մասնագետները թախանձում են այդ գործը չվստահել ոչ արհեստավարժ մասնագետներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: