Եվրախումբը հաստատել է Հունաստանին օգնության ծրագրի ավարտը
«Եվրախումբը հաստատել է Հունաստանին մակրոֆինանսական աջակցության ծրագրի ավարտը և հայտնել, որ լրացուցիչ ծրագրեր չեն լինի: Մենք որդեգրել ենք միջոցառումների փաթեթ մեղմելու Հունաստանի պարտքի բեռը` 10 տարով երկարաձգելով EFSF վարկերի մարումը (մակրո-ֆինանսական օգնության երեք ծրագրերի շրջանակներում տրված), ինչպես նաև Հունաստանին 10 տարով արտոնյալ ժամանակահատված տրամադրելով այդ վարկերի տոկոսները վճարելու համար», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Սենտենոնի խոսքերը:
Սենտենեն հավելել է, որ Եվրախումբը համաձայնեցրել է Հունաստանին 15 մլրդ. եվրո վերջին օգնության տրանշի հատկացումը:
Ավելի վաղ Եվրախմբի երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել օգոստոսին ֆինանսական աջակցության ծրագրից Հունաստանի դուրս գալու ժամկետների վերաբերյալ: