Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի սահմանին գրեթե 500 փախստական երեխաներ բաժանումից հետո վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ


  
դիտումներ: 429

Գրեթե 500 երեխաներ վերամիավորվել են իրենց ծնողների հետ, որոնք կալանավորվել էին Միացյալ Նահանգների պետական սահմանի ապօրինի հատման պատճառով: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով վարչակազմի պաշտոնական աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայի կոնգրեսի մշտական հանձնաժողովը հինգ սենատորներից և պատգամավորներից պատվիրակություն է կազմել, որոնք պետք է այցելեին ԱՄՆ «զրոյական հանդուրժողականության» միգրացիոն քաղաքականությունը քննարկելու նպատակով:

Հունիս 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ապօրինի ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկայի դադարեցման վերաբերյալ:

Ինչպես հայտնել են երկրի ներքին անվտանգության նախարարությունից, մոտ 2 հազար երեխաներ բաժանվել էին իրենց ընտանիքներից ապրիլի 19-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներ անօրինական ներգաղթյալների զանգվածային հոսքի պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: