Հայերեն   English   Русский  

Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հույները ազատվել են վարկատուներից


  
դիտումներ: 495

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանի ազգային պաշտպանության նախարար, «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Եվրախմբի որոշումները վերջ են դրել վարկատուների հետ հուշագրերի դարաշրջանին: Գրում է Gazeta.ru-ն:

«Հույն ժողովրդի համար նոր օրեր են սկսվում, հուշագրերի դարաշրջանն ավարտվել է: Այս կառավարությունն ազատագրեց հույներին», - ասել է Կամենոսը:

Ավելի վաղ Եվրախմբի երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել Հունաստանի ֆինանսական օգնության ծրագրից դուրս գալու պայմանների վերաբերյալ, այդ թվում` Հունաստանի պարտքի բեռի կրճատման վերաբերյալ:

Արժույթի միջազգային հիմնադրամը ողջունել է Հունաստանի պարտքի շուրջ ԵՄ որոշումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: