Հայերեն   English   Русский  

«Կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին». Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 1618

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին...

Երեկ աշխատանքային օրվա վերջին իմ կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկվել համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

Դրանում, ինչպես շատերդ վստահաբար հիշում եք, հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։

Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»,- գրել է պատգամավորը:

Մարուքյան/փաստաթուղթ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: