Հայերեն   English   Русский  

​Վիկտորիա Բեքհեմը մեկնաբանել է ամուսնալուծության մասին տեղեկությունը


  
դիտումներ: 1333

Արևմտյան լրատվամիջոցները վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են հայտնում 43-ամյա Դևիդ և 44-ամյա Վիկտորիա Բեքհեմների ընտանիքում առաջացած խնդիրների մասին, որոնք անմիջապես հերքվում են աստղային զույգի կողմից: Գրում է Starslife.ru-ն:

Նրանք փորձում են որքան հնարավոր է շատ սոցիալական ցանցերի իրենց էջերում ընտանեկան լուսանկարներ հրապարակել, որոնցում երևում է, թե որքան հաճելի ժամանակ է աստղային ընտանիքը միասին անցկացնում: Երկու օր առաջ Վիկտորիան Նյու Յորքում մասնակցել է Forbes ամսագրի կազմակերպած գագաթնաժողովին, որի շրջանակներում պատմել է իր երջանիկ ամուսնության մասին: Իսկ դա վկայում է այն մասին, որ ամուսնալուծության մասին խոսք անգամ չի կարող լինել:

«Ես փորձում եմ լինել լավագույն կին, մայր և պրոֆեսիոնալ: Երբ տուն եմ վերադառնում, անջատում եմ հեռախոսը և ժամանակ եմ անցկացնում երեխաների և Դևիդի հետ: Իմ զարմանալի ամուսինն աջակցում է ինձ: Տանը մենք հավասարապես կիսում ենք մեր պարտականությունները: Երբ ես բացակայում են տանից, նա երեխաներին դպրոց է տանում և կերակուր պատրաստում », - պատմել է դիզայները:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, երբ Վիկտորիան պաշտոնական մեկնաբանություն էր տալիս, համացանցում նրա ամուսնալուծության մասին հերթական տեղեկությունը տարածվեց:

Արևմտյան լրատվական պորտալները հայտնում էին աստղային զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին: Վիկտորիայի և Դևիդի պաշտոնական ներկայացուցիչը հերքեց այդ լուրերը` ասելով, որ «դա բացարձակ անհեթեթություն է»:

Իսկ մայիսի 19-ին արքայական հարսանիքի ժամանակ ամուսինները միասին հայտնվեցին արարողությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: