Ջոնի Դեփը ցանկանում է «Տիտանիկն» իր լոգարանում վերանկարահանել
դիտումներ: 1484
«Հիանալի կլիներ, սակայն Հոլիվուդը այլևս ռիսկերի չի դիմում», - կատակել է Ջոնի Դեփը, որը հազիվ թե կարողանար նման նախագիծ իրեն թույլ տալ:
Այժմ նա դատի է տվել իր նախկին մենեջերին և նրա եղբորը պայմանագրի պայմանների խախտման համար և շատ հաճախ, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ծախսում է ավելի շատ, քան վաստակում:
Ավելի վաղ երկրպագուներն անհանգստացել էին Ջոննի Դեփի լուսանկարների պատճառով, որոնք արվել էին Ռուսաստան կատարած այցի շրջանակներում: Համացանցի օգտատերերի կարծիքով` դերասանը «հիվանդագին նիհար» տեսք ունի, իսկ ոմանք լուսանկարներում նույնիսկ չեն ճանաչել իրենց կուռքին: