Հայերեն   English   Русский  

Բաքվում զորահանդես է անցկացվել


  
դիտումներ: 603

Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Բաքվի «Ազադլըխ» հրապարակում զորահանդես է անցկացվել, հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» լրատվական կայքը:

Ռազմական շքերթին ներկա են գտնվել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը, ինչպես նաև Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Բահրեյնի Թագավորությունից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և Ուկրաինայից ներկայացուցիչներ:

Զորահանդեսին մասնակցել է Պաշտպանության, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական անվտանգության ծառայության, Պետական սահմանապահ ծառայության և Պետական պահպանության հատուկ ծառայության, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի զորահանդեսային կազմի մոտ 4000 զինծառայող:

Ռազմական շքերթին ներկայացվել է ավելի քան 240 միավոր ռազմական տեխնիկա, ավելի քան 70 թռչող սարք, այդ թվում՝ վերջերս ձեռքբերված նոր սպառազինության ու տեխնիկայի տեսակներ՝ զրահապատ տեխնիկա, հրթիռային և հրետանային կայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվել են վերջերս ադրբեջանական բանակի կողմից ձեռքբերված ամերիկյան Bell-412 ուղղաթիռները: Թռիչքներ են իրականացրել Ми-24, Ми-24G ուղղաթիռները, հարվածային Ми-35M, ռազմատրանսպորտային Ми-17, Ка-32, МИГ-29, Су-25 կործանիչներ, ինչպես նաև ուսումնամարտական L-39 ինքնաթիռներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: