Հայերեն   English   Русский  

«Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը». Շարմազանով


  
դիտումներ: 648

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես այդ որոշումը շատ նորմալ եմ գնահատում: Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ նոր տեղակալին կընտրի ՀՀԿ խորհուրդը առաջիկա նիստի ժամանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: