Քլոե Քարդաշյանը առաջին անգամ մեկնաբանել է սիրելիի դավաճությունից հետո նրա հետ մնալու որոշումը
Ռեալիթի շոուների աստղը մեկնաբանել է դստեր հոր հետ, որի անհավատարմության մասին երեխայի լույս աշխարհ գալուց օրեր առաջ տեղեկացավ ամբողջ աշխարհը, մնալու որոշումը:
Երկուշաբթի երկրպագուներից մեկը Քարդաշյանին գրել է թվթիերում. «Ես սիրում եմ Քլոե Քարդաշյանին, անհանգստանում եմ նրա համար և հիասթափված եմ այն պատճառով, որ նա մնաց Տրիստանի հետ: Խոսքերով նա գովում է այն կանանց, ովքեր ունեն բարձր ինքնագնահատական և կարող են հեռանալ ... Նա կեղծավոր է»:
Քլոեն, որը երկար ժամանակ չէր մեկնաբանում նման խոսակցությունները, հանկարծակի որոշել է պատասխանել երկրպագուհուն. «Ամեն ինչ այդպես չէ: Դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունենում մեր տանը, և ինչ ուժեր են անհրաժեշտ մեր հետագա կյանքի վերականգնման համար: Ես հպարտանում եմ իմ ուժով: Եվ գնահատում եմ ձեր կարծիքը»:
Պետք է նշել, որ Քլոեի համար ոչ միայն երկրպագուներն են մտահոգված, այլ նաև ընտանիքի անդամները: Աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների խոսքերով` Քլոեի մայրը` Քրիս Ջեները և նրա քույրերը խիստ զայրացած էին բասկետբոլիստ Թոմփսոնի վարքի պատճառով:
Հիշեցնենք, որ ապրիլին մամուլը քննարկում էր Տրիստանի անհավատարմության ապացույցները: Սակայն դստեր լույս աշխարհ գալուց հետո Քիմ Քարդաշյանի քույրը ոչ միայն չբաժանվեց Տրիստանից, այլ նաև չդադարեց երազել նրա հետ հարսանիքի մասին: