Հայերեն   English   Русский  

​Շիրակի նոր փոխմարզպետը զգուշացնում է խիստ լինելու մասին


  
դիտումներ: 1259

Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է՝ աշխատելու է այնպես, որ մարզի կրթության ոլորտը մշտապես լինի իր տեսադաշտում:

Անդրադառնալով ոլորտում գրանցված հակաօրինական դրսևորումներին, փոխմարզպետը հատուկ առանձնացրել է ներառական կրթությունը: Շիրակի մարզը ամենաուշն է միացել ներառական կրթական համակարգին, բայց ֆինանսական առումով այստեղ ամենաշատ խնդիրներն են արձանագրվել, ասում է Հովսեփյանը:

՛՛Յուրաքանչյուր 3-րդ երեխան ներառվեց, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք, որ ներառական կրթությունը մեծ ֆինանսավորում է բերում դպրոցին՛՛:

Դպրոցների տնօրեններն օրենքից դուրս կարգերով են առաջնորդվում, փոխմարզպետը Հովսեփյանը նշում է՝ զգուշացրել է, հետևողական է լինելու բոլոր քայլերում:


Ամեն ոք չպետք է հայտնվի դպրոցում, ինչ է, թե տնօրենը կամ որևէ մեկն այդպես է ուզում: Սոֆյա Հովսեփյանը նշում է՝ կրթությունն այն ոլորտը չէ, ուր կարող են կոռուպցիոն դրսևորումներ լինեն: Մի քանի օր է փոխմարզպետի պաշտոնում, բայց մինչ այդ էլ եղել է կրթական ոլորտում և խնդիրներին ներսից է ծանոթ. դպրոցներում ուսուցիչների մրցույթները 2-րդական բնույթ են կրում, պարտադիր պայման է՝ ուսուցիչը պետք է վճարի, նոր մասնակցի մրցույթին:

Այս երևույթը փորձելու ենք բացառել, ազգաբնակչությանը կոչ է անում ուսուցիչների դպրոց ընդունվելու համար գումարի պահանջի դեպքում տեղյակ պահել, անգամ, եթե պատճառաբանում են, թե դա վերևների համար է. ՛՛Վերևներն այլևս այդ գումարները չեն ուզելու, վերևներն այլևս այդ գումարին չեն սպասում, և երբևէ չշահարկվի որևէ տնօրենի կողմից, որ այդ գումարները պետք է կրթության վարչություն կամ մարզպետին տան՛,՛ - ասում է փոխմարզպետը:
Ավելացնում է՝ շատ խիստ ենք լինելու, ոչ թե վախեցնելու, այլ ուսուցիչների ընդունելությունները օրենքի և թափանցիկության շրջանակներում անցացնելու համար:
՛՛Աշխատելու եմ բոլոր մրցույթներին անձամբ մասնակցել՝ որպես դիտորդ, տեսնել, թե որքան է փոխվել վերաբերմունքը, և որքանով են ընտրությունը կատարում օբյեկտիվ՛՛:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: