Մելանիա Թրամփը մտադիր է կրկին անօրինական ներգաղթյալների երեխաների կենտրոններ այցելել
դիտումներ: 376
Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով առաջին տիկնոջ պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմին:
«Այո, տիկին Թրամփը նախատեսում է այս շաբաթ լրացուցիչ կենտրոններ այցելել», - ասել է նա:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների առաջին տիկինն արդեն այցելել էր նման կենտրոն:
Հունիսի 18-ին Մելանիա Թրամփը մեկնաբանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած միգրացիոն քաղաքականություն և քննադատել այն: