Լոնդոնում վախենում են Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավոր հետևանքներից
Այդ մասին գրում է The Times պարբերականը` վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով` պաշտոնյաները վախենում են, որ գագաթնաժողովից հետո Թրամփը կարող է որոշել նվազեցնել իր ռազմական պարտավորությունների ծավալը Եվրոպայի առաջ, ինչպես նաև կփոխի ՆԱՏՕ-ի պլանավորված զորավարժությունները:
Ընդ որում` կառավարության աղբյուրներից մեկը նշել է, որ Թրամփը կարող է փորձել ապահովել Էդվարդ Սնոուդենի վերադարձը, որը Ռուսաստանում ապաստան ստացավ:
Աղբյուրի տվյալներով` երկու նախագահների միջև բանակցությունների արդյունքը կարող է լինել Ռուսաստանին Ղրիմի միավորման ճանաչումը և պատժամիջոցների ռեժիմի փոփոխությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել: