Հայերեն   English   Русский  

​Մեգան Մարքլի հայրը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպում է պահանջում


  
դիտումներ: 1764

Թոմաս Մարքլը վստահ է, որ որևէ բանով պակաս չէ Դոնալդ Թրամփից և արժանի է ընդունելության

Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը և արքայազն Հարրին հայտարարեցին իրենց հարաբերությունների մասին, թվում էր, թե նրանց համար խնդիրների մեծ մասը ստեղծելու է միայն Մեգանի խորթ քույրը` Սամանթա Գրանտը, որը հնարավորությունը բաց չէր թողնում լրատվամիջոցների առաջ դերասանուհուն վիրավորելու համար: Գրում է Tatler.ru-ն:

Բայց Սամանտան այժմ մի փոքր հանգստացել է, և պարզվում է, որ Սասսեքսի դքսի և դքսուհու համար գլխավոր խնդիրներ ստեղծողը դերասանուհու հայրն է` Թոմաս Մարքլը:

73-ամյա ամերիկացին նախ գումարի դիմաց թույլատրել էր պապարացիներին լուսանկարահանել իրեն, այնուհետև հյուրընկալվել Good Morning Britain հաղորդաշարին և պատմել արքայազն Հարրի և Մեգան Մարքլի մասին: Իսկ այժմ արդեն նա որոշել է խոսել TMZ պորտալի լրագրողների հետ և ինչպես նշում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ կրկին ոչ անվճար: Իր նոր հարցազրույցի ընթացքում Թոմասը խոստովանել է, որ ինքը դեռևս անձամբ ծանոթ չէ դստեր ընտրյալի և նրա ընտանիքի հետ: Եվ նա այդ հանգամանքը մեծ բացթողում է համարել: Դերասանուհու հորը հատկապես մտահոգում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպման հնարավորությունը:

«Եթե թագուհին պատրաստ է հանդիպել մեր անհոգի, տգետ ու ամբարտավան նախագահի հետ, ապա նա որևէ արդարացում չունի ինձ հետ հանդիպումից հրաժարվելու համար: Ես այդքան էլ վատը չեմ», - ասել է պարոն Մարքլը` նկատի ունենալով հաջորդ ամիս Դոնալդ Թրամփի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: