Աչքի ստվերաներկի 3 անհավանական հեշտ տարբերակ
Իհարկե խոսքը վերաբերում է նաև այն ստվերաներկերին որոնք մեզ հաճախ ցուցադրվում են սոցցանցերում:
Սակայն սա իհարկե չի նշանակում, որ ստվերաներկը մեզնից պետք է խլի տանջալից 45 րոպե: Ստորև ներկայացված են աչքը ստվերաներկով ընդգծելու 3 ամենահեշտ տարբերակներ, որոնք կօգնեն անգամ սկսնակներին:
1. Smoky Eyes
Երբեմն smoky eyes-ը կարող է թողնել այնպիսի տպավորություն ասես մեկ շաբաթ շարունակ քնել եք առանց աչքերի ստվերաներկը հեռացնելու: Սակայն այս թավշյա մանուշակագույն տոնը ձեր աչքերին կհաղորդի պայծառություն առանց սև բծերի:
2. Փափուկ շագանակագույն ստվեր
Այս տարբերակը գեղեցիկ է նայվում ոչ այնքան լայն կոպերի դեպքում, օգտագործվում է պղձագույն և շագանակագույն ստվերներ:
3. Ամենօրյա պղձագույն ստվերաներկ
Այս տարբերակը պահանջում է ընդամենը մեկ ստվերաներկի օգտագործում, չի պահանջում նաև կեղծ թարթիչներ, պարզապես պղձագույն ստվերաներկը պետք է տարածել աչքի ամբողջ շրջանակով: