Շոգի պատճառով Ադրբեջանը զրկվել է լույսից
դիտումներ: 603
«Ազերէներջի» պետական ընկերության հայտարարության համաձայն՝ էլեկտրամատակարարման դադարեցման պատճառ հանդիսացել է բարձր ջերմաստիճանի հետևանքով Մինգեչաուրի ՋԷԿ-ի շարքից դուրս գալը:
Առավոտյան էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է Գյանջայում և հարակից շրջաններում, Բաքվի մեծ մասում, Սումգայիթում, Ադրբեջանի կենտրոնական շրջաններում: Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատուների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Բաքվի մետրոպոլիտենի «Ավտովակզալ-Մեմար Աջեմլի-2» ուղղությամբ գնացքների ընթացքը: Հուլիսի 3-ին չեղարկվե է Բաքու-Սումգայիթ-Բաքու ուղղությամբ գնացող գնացքները: