Հայերեն   English   Русский  

Գերմանիայում ապօրինի ներգաղթյալների արտաքսման տարանցիկ կենտրոններ կհայտնվեն


  
դիտումներ: 506

Գերմանիայի ՔԴՄ և ՔՍՄ իշխող կուսակցությունները պայմանավորվել են երկրում հիմնել հատուկ կենտրոններ ԵՄ այլ երկրներում արդեն գրանցված փախստականների արագ արտաքսման համար, ինչպես նաև նրանց, ովքեր իրավունք չունեն Գերմանիայի տարածքում մնալ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կարող է ստեղծել «տարանցիկ կենտրոններ, որտեղից այլ երկրների հետ համաձայնեցմամբ փախստականները կուղարկվեն այնտեղ, որտեղ արդեն գրանցված են եղել կամ որտեղից նրանք ժամանել են»:

Կանցլերը այս միջոցները փոխզիջումային է անվանել: Նրա խոսքերով` այդպիսով կուսակցություններին հաջողվել է պահպանել «գործընկերության ոգին» ԵՄ-ում և միևնույն ժամանակ «դաշինքի ներսում միգրացիայի դեմ պայքարում» վճռական քայլ կատարել:

Ավելի վաղ Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ, ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը հայտնել էր, որ ՔԴՄ-ն և ՔՍՄ-ն պայմանավորվել են ներգաղթյալների հարցի շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: