Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով ավելի քան 3,4 հազար մարդ է հոսպիտալացվել
դիտումներ: 396
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Ճապոնիայում հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոց է տեղափոխվել 3,473 մարդ: Սա 5.2 անգամ ավել է նախորդ շաբաթվա համեմատ:
Պետք է նշել, որ երկրում օդի ջերմաստիճանը գերազանցել է + 30 ° C-ը:
2017 թ. մայիսին հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածի պատճառով: