Հայերեն   English   Русский  

Գյանջայի քաղաքապետի վրա հարձակման պատճառ եղել է վերջինիս բռի պահվածքը


  
դիտումներ: 587

Ադրբեջանի իշխանությունները փորձում են Գյանջայի (Գանձակ) քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ իրականացված մահափորձը ներկայացնել որպես սովորական հանցագործություն:

Նման կարծիք է հայտնել երկրի գլխավոր գաղափարախոս, Ադրբեջանի նախագահի՝ սոցիալական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը՝ պատահարը ներկայացնելով որպես «սովորական հանցագործություն, և նշելով, որ պետք չէ անհանգստանալ»,- գրում է ադրբեջանական «Թուրան» լարտավակն գործակալությունը:

Ըստ գործակալության՝ իշխանությունները չեն ուզում տեսնել կամ ձևացնում են, թե չեն տեսնում Ադրբեջանի՝ կարևորությամբ երկրորդ քաղաքի բանկչության՝ Գյանջայի ղեկավարի բռնապետության, կոպտության և դաժանության նկատմամբ կտրուկ դժգոհությունը: Գյանջայի քաղաքացիները արդեն վաղուց բողոքում են Վելիևից, ով հրապարակայնորեն վիրավորում է մարդկանց, խախտում է նրանց սեփականության իրավունքը և ոտնահարում մարդկային արժանապատվությունը:

«Ինչու Իլհամ Ալիևը (Ադրբեջանի նախագահ) չի տեսնում Էլմար Վալիևի դաժանությունը, ինչո՞ւ նրան չեն պատժում, չեն հեռացնում»,- բողոքում են Գյանջայի բնակիչները: Նրանցից մեկն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատանքային սենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության, այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հարձակվել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովի վրա: Հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Նա 1983 թ-ին ծնված, Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովն է:

Փաստի առնչությամբ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «երկու և ավել անձանց նկատմամբ հարձակման փորձ», «ծառայողական պարտականությունները կատարող անձի նկատմամբ դիտավորյալ սպանության փորձ» հոդվածներով: Գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից բաղկացած քննչական խումբ է ստեղծվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: