Մեգան Մարքլը մտերմացել է Եղիսաբեթ II թագուհու հետ և նրա սիրելին դարձել
Արքայական ընտանիքին մոտ աղբյուրը հայտնել է, որ Սասսեքսի դքսուհին և թագուհին հասցրել են ընկերանալ: Գրում է Spletnik.ru-ն:
Օրեր առաջ Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած ընդունելության ժամանակ Մեգանն իրեն բավական անկաշկանդ էր զգացել թագուհու կողքին:
«Նա շատ մտերիմ և ջերմ հարաբերություններ է հաստատում թագուհու և արքայազն Չարլզի հետ: Նա ցանկանում է հաճոյանալ նրանց և ամեն ինչ անում է համոզվելու համար, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում», - հայտնել է աղբյուրը:
Թագավորական ընտանիքի անդամները նրան փոխադարձաբար են պատասխանում: Արքայազն Չարլզը նույնիսկ հարսին, որին հարազատ դստեր պես է սիրում, զվարճալի անունով է դիմում և սկսել է նրան Վոլֆրամ կոչել: Իսկ դրա պատճառն այն է, որ Մեգանը երկաթե բնավորությունով շատ ուժեղ մարդու օրինակ է Չարլզի համար:
Արքայական ընտանիքի ներկայացուցիչները անկեղծորեն տպավորված են բարեգործական նախագծերին մասնակցելու Մեգանի ցանկությունով, որը շուտով կներկայացնի սեփական նախագիծը: