Հայերեն   English   Русский  

​Մերկելն ու Օրբանը վիճաբանել են փախստականների պատճառով


  
դիտումներ: 845

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինում կայացած եվրոպական միգացիոն քաղաքականության հարցերով լարված կոնֆերանսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիճաբանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ փախստականների առաջ Եվրոպայի պատասխանատվության վերաբերյալ տարբեր տեսակետների պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ խոսքը մարդկանց մասին է, մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր գալիս են մեզ մոտ, և դա առնչություն ունի Եվրոպայի հիմնական ուղերձի` մարդկության հետ», - ասել է Մերկելը:

Նա նշել է, որ մարդկությունը Եվրոպայի հոգին է, և եթե Եվրոպան ցանկանում է պահպանել իր հոգին, ապա չի կարող պարզապես զերծ մնալ մարդկանց կարիքներից և տառապանքներից:

Վիկտոր Օրբանը, ով 2015 թվականից ի վեր իրեն ներկայացնում է որպես Մերկելի միգրացիոն քաղաքականության հակառակորդ, ասել է, որ Եվրոպան լավագույնս մարդկություն ցուցաբերելում է՝ վերացնելով դեպի մայրցամաք փախստականների մուտքի խթանները:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր ժամկետների մասին, որքան կարող են ներգաղթյալները մնալ տարանցիկ ճամբարներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: