Հայերեն   English   Русский  

​Հարավային աֆրիկայի արգելոցում առյուծները կերել են երեք որսորդների


  
դիտումներ: 601

Հարավային Աֆրիկայում առյուծները սպանել են երեք որսորդների , որոնք ըստ երևույթին, դուրս էին եկել ռնգեղջյուր որսալու: Կան կասկածներ որ առյուծները սպանելուց հետո կերել են որսորդներին:

Որսորդները հարավարևելյան արգելոց են մտել երկուշաբթի վաղ առավոտյան՝ զինված հրացանով և կացնով, սակայն հաջորդ օրը նրանց հայտնաբերել են մասնատված:

Արգելոցի պատասխանատու Նիք Ֆոքսը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ որսորդներին հավանաբար շրջապատել է առյուծների մի մեծ խումբ և նրանք չեն ունեցել բավարար ժամանակ ինքնապաշտպանվելու:

Ֆոքսը նաև նշել է, որ դեպքի վայր են ժամանել դատաբժշկական փորձագետներ ուսումնասիրելու զոհերի մնացորդները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: