Քիմ Քարդաշյանը ինստագրամում մեկ գրառման համար շատ ավելի է վաստակում, քան ԱՄՆ-ի նախագահն ամբողջ տարում
Ամերիկյան STAT կայքի փոխանցմամբ` մեր օրերում ամսագրերում, հեռուստաեսությամբ և ռադիոյով ավանդական գովազդները դադարել են արդյունավետ լինել, քանի որ ներկայումս լավագույն տարբերակը միկրոբլոգներում գովազդն է:
Այսպես օրինակ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ինստագրամի էջում մեկ գրառման հրապարակման համար գինը հասել է մինչև 500 հազար դոլարի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատավարձը 400 հազար դոլար է կազմում):
Տարածված տեղեկությունների համաձայն` նման գին սահմանել է Քրիս Ջեները, որը վերահսկում է իր բոլոր դուստրերի սոցիալական ցանցերում արված գրառումները:
STAT կայքին մանրամասներ են հայտնի դարձել Քիմի և Duchesnay USA բժշկական ընկերության միջև գործարքի մասին, որի ներկայացուցիչներն էլ բարձրաձայնել են գործարքի գումարի մասին:
Հեռուստաաստղը կես միլիոն դոլար է ստացել գրառման համար, որում գովազդել է հղիության ընթացքում սրտխառնոցի և փսխման բուժման համար դեղատոմսով թողարկվող մի դեղամիջոց: The Daily Dot-ի տվյալներով` ընկերության և Քիմի համագործակցությունը շարունակվում է, իսկ ապրանքանիշի դեղամիջոցների վաճառքը զգալիորեն մեծացել է (ինչը զարմանալի չէ, քանի որ հավանաբար Քարդաշյանի 114 միլիոն հետևորդներից ոմանք գնել են դեղամնիջոցներից):