Հայերեն   English   Русский  

Թրամփը Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում գերազանց թեկնածու է անվանել


  
դիտումներ: 540

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը կարող է «գերազանց վարչապետ լինել»: Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել The Sun պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծում եմ, նա կարող է գերազանց վարչապետ լինել: Ինձ թվում է, որ նա ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է դրա համար», - ասել է Թրամփը:

Ամերիկացի առաջնորդի խոսքերով` Ջոնսոնն «իրոք իրեն շատ է դուր գալիս» և ինքը «շատ է հարգում» նրան:

«Ես շատ տխրեցի` տեղեկանալով այն մասին, որ նա հեռանում է կառավարությունից և ես հուսով եմ, որ նա ինչ-որ պահի կվերադառնա», - ընդգծել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է հանդիպել Ջոնսոնին Եվրոպա այցելության ժամանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: