Հայերեն   English   Русский  

Թրամփն ուշացել է Եղիսաբեթ 2-րդի հետ հանդիպումից


  
դիտումներ: 503

The Straits Times պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանիան, ուշացել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ի հետ հանդիպումից: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի թագուհին Թրամփին և կնոջը սպասել է ավելի քան տաս րոպե:

Ինչպես նշվել է, փոքր երկխոսությունից հետո, Թրամփը Եղիսաբեթ II- ի հետ միասին հետևել է պատվո պահակի մասնակցությամբ արարողությանը:

Ընդ որում՝ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների տասներկուերորդ նախագահը, որը անձամբ հանդիպել Մեծ Բրիտանիայի թագուհու հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ը Թրամփներին ընդունել է Վինձորի պալատում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: