Հայերեն   English   Русский  

​Գանձակի իրադարձությունների առնչությամբ ձերբակալությունները շարունակվում են


  
դիտումներ: 698

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ ևս 7 մարդ,այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող Իբրահիմով Սամիրը, ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, այս մասին նշված է իրավապահ մարմինների հաղորդագրությունում:

Հուլիսի 10-ի իրադարձությունների առնչությամբ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 22 մարդ: Մեկ մարդ ձերբակալվել է հուլիսի 15-իգիշերը ադրբեջանավրացական սահմանը հատելիս: Բաքի այդ, համաձայն հաղորդագրության, հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետի վրա հարձակման առնչությամբ ձերբակալվել է 13 մարդ: 8 մարդ հետախուզման մեջ է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հարձակում են գործել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի վրա: 35-ամյա Յունիս Սաֆարովը հրազենային վնասվածք է հասցրել քաղաքապետին և վերջինիս թիկնապահին: Նրանք հոսպիտալացվել են: Սաֆարովը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝որոշժամանակառաջ տեղի բնզկիչ մ կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իրաշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝այն տղամարդը, ով կրակել էՎելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:

Հուլիսի 10-ին Գյանջայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Յունիս Սաֆարովին, որի ընթացքում սպանվել է ոստիկանության երկու աշխատակից: Նույն օրը Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված էր, որ ակցիայի մասնակիցները «բութ ու կտրող-ծակող առարկանների միջոցով դիմադրություն են ցույց տվել հասարակական կարգի պաշտպաններին»:

Ներքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 13-ին հայտարարություն են տարածել, որ Ռաշադ Բոյուքքիշիևը՝ ոստիկանության գնդապետի սպանության մեջ կասկածվողը, սպանվել է: Ըստ տեղեկության՝ վերջինս Շամքիրի շրջանի Մորանլը գյուղում անցկացված գործողության ընթացքում զինված դիմադրություն է ցույց տվել և սպանվել:

Ավելի վաղ ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակման կասկածյալներից Սամիր Իբրահիմովը: Մինչև այդ իրավապահ մարմինները ձերբակալել են ցույցի ևս 10 մասնակիցների: Բացի այդ, իրավապահ մարմինները հայտնել են Էլմար Վելիևի վրա հարձակումից հետո ահաբեկչության բաց կոչերով հանդես եկած 21 անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին:

Ադրբեջանի սահմաններից դուրս միջազգային հետախուզում է հայտարարվել մի շարք անձանց նկատմամբ, ովքեր «նույնպես ահաբեկչության կոչերով են հանդես եկել»: 25 անձանց նկատմամբ վարչական կալանք է կիրառվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: