Պոմպեոն` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավման մասին
դիտումներ: 612
Թվիթերյան իր միկրոբլոգում Պոմպեոն հիշեցրել է, որ հուլիսի 16-ին ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Հելսինկիում իրենց ռուս գործընկերների հետ:
«Ռուսական կառավարության հետ հարաբերությունների բարելավումը բոլորի համար օգտակար կլինի, բայց գնդակը նրանց կողմում է», - գրել է Պոմպեոն:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր վնասակար գործողությունների համար»:
Ավելի վաղ Պոմպեոն հայտնել էր Հելսինկի ժամանման մասին: